Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Դերաբաշխումն արված է

Դերաբաշխումն արված է
17.03.2017 | 00:52

Քարոզարշավի մեղմ սկիզբը «Ծառուկյան» դաշինքը գնալով կոշտացնում է և անում բազմանշանակ հայտարարություններ։ Հեղափոխությունից հրաժարվող Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է. «Ասում են՝ պայմանավորված ա, կոալիցիա են կազմելու: Ժողովուրդ ջան, ես իմ պատիվը չեմ վաճառելու: 2012 թվականին ես կոալիցիա չեմ մտել: Ինչ լավ ա չեմ մտել, ավելի շատ ձայներ եմ ունեցել: Իմ թիմակցիներին պաշտոններ պետք է տային, ես ասել եմ՝ ոչ, ժողովրդին խոսք եմ տվել: 2015 թվականին տեսաք ինչ եղավ: Ես իմ ժողովրդի մատը չեմ թողնի փուշ մտնի, արյունահեղության չեմ տանի, միայն բարեկեցիկ կյանք պտի ապահովեմ մեր ժողովրդի համար»։


Ի՞նչ է ակնարկում ԲՀԿ առաջնորդը. նա իշխանության հետ կոալիցիա չի՞ ձևավորի, այդ դեպքում ո՞րն է այս քաղաքական ուժի սցենարը։ Անշուշտ, միայնակ չեն կարող մեծամասնություն կազմել, ուրեմն ընդդիմադիրների հե՞տ են կոալիցիա կազմելու։ Նրա բազմամարդ հանդիպումները ընդդիմադիրներից շատերին են հրապուրել, և այսօր դեռևս ոչ հրապարակավ, բայց կուլիսային քննարկումներում ընտրությունից հետո այս դաշինքի հետ համագործակցելու հույս են փայփայում։ Ի դեպ, որոշ տեղեկություններով, «Ելք» դաշինքում այսպիսի մտադրություն կա։ Վերջիններս չեն բացառում, որ խորհրդարան անցնելուց հետո կհամագործակցեն Ծառուկյանի հետ, թեև չեն մոռացվել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Գագիկ Ծառուկյանի առնչությամբ, երբ Հովիկ Աբրահամյանն էր վարչապետ։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանները առանց Ծառուկյանին «բամփելու» մասին հարցի գրեթե չէին անցնում։ Սակայն երեկ իրար խիստ քննադատողներն այսօր մի դաշինքում են։ Այնպես որ, հնարավոր է նաև այս ուժերը միասին կոալիցիա կազմեն ու հայտարարեն, թե դա հանուն հանրային շահի է։


Եվ ի վերջո, պատիվը չվաճառող մեծահարուստը ինչո՞ւ կտրուկ որոշեց «չկոալիցվել» իշխանության հետ, պայմանավորվածությո՞ւն է փոխվել։ Գուցե իշխանության կարկանդակից ավելին ստանալու նկրտումնե՞ր կան։ Մի բան ակնհայտ է` անկախ նրանից, թե ինչ կորոշի Գագիկ Ծառուկյանը, նրա համար հստակ գծված սահման կա, որից այն կողմ չի կարող անցնել։ Նույն գետը երկու անգամ նա չի մտնի, ըստ էության, մտնելու կարիք էլ չկա։ Վաղուց դերաբաշխումն արված է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ